Մանո Գրիգորյանի եւ դուստրերի երեւանյան զբոսանքը
Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է դուստրերի հետ։
Instagram-ի Stories բաժնում (ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրում դերասանուհին կրում է պուտավոր պրինտով տոպ, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։ նա հավաքել է վարսերը, մեղմ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Հոգում, հարաբերություններում եւ աշխարհի հանդեպ պոզիտիվը, նեգատիվից լավագույն պաշտպանությունն են»։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Մանոն պատկերված էր ամուսնու՝ դերասան Սարգիս Գրիգորյանի հետ։ «Կնոջ ներսի լույսն անսահման է դառնում, երբ նրան սիրում են… ուղղակի…»,- հրապարակումը մակագրել էր նա։