«4 տարի առաջ․․․ Բան չի փոխվել իմ մոտ»․ Էմմա Սապունջյանի արխիվային լուսանկարը
Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը, որը հայտնի է «Էլենի օրագիրը», «Արմատներ» հեռուստասերիալներից, արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել է չորս տարի առաջ։
Instagram-ի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է 24 ժամ, ինչից հետո ջնջվում է) հրապարակված կադրում Էմման կրում է կարճ, պուտավոր կիսաշրջազգեստ, ամառային բլուզ, կիսաերկարաճիտներ։ Նրա վարսերն արձակված են, իսկ շպարը՝ նուրբ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «4 տարի առաջ․․․ Բան չի փոխվել իմ մոտ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Էմման կրում էր ջինսե, կարճ կիսատաբատ, ամառային զոլավոր շապիկ։ Նա արձակել էր վարսերը։ Երիտասարդ դերասանուհու կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Էմման գրել էր․ «Նկար Սեւանից»։