Մայա Պողոսյանի եւ ամուսնու սիրառատ գրկախառնությունը
Գեղեցկուհի Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։
Instagram-ի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել է ամուսնու հետ։ Կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ Ամուսիններն առօրյա հանդերձանքով են։ Մայան կրում է սեւ շապիկ եւ տաբատ, ինչպես նաեւ սպորտային կոշիկներ։ Նա արձակել է ուղիղ հարդարված երկար վարսերը, իսկ նրա կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը ամառային կերպարում էր։ Նա կրում էր սեւ երանգի մեջքը բաց, երկարափեշ զգեստ, ամառային բարձրակրունկներ։ Նա արձակել էր վարսերը, նվազագույն շպար նախընտրել։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Կյանքը խաղ է` մոլեգին ու արտասովոր. դա այն է, որ թռչում ես անկարգելով և ռիսկի դիմում, ընկնում ես ու ելնում, դա լեռնագնացությունն է, ադրենալինը, երկնքում սավառնելու և երևակայության անվերջության մեջ ճախրելու անհագ ցանկությունը...»։