Սոբչակը հայտարարել է վանքում իր ու նկարահանող խմբի վրա հարձակվելու և ծեծի ենթարկելու մասին
Հեռուտահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ իր եւ իր նկարահանող խմբի վրա հարձակում է տեղի ունեցել Սվերդլովսկի մարզի Միջինուրալյան վանքում:
Հարձակման հետեւանքով երկու մարդ է տուծել։ Նրանց ծեծել են։ Ընդ որում, Սոբչակը նույնպես տուժել է. «Ինձ հրել են այնպես, որ ես ընկել եմ ու պահել են»։ Բացի այդ, տեսախցիկը կոտրված է։
«Բոլոր նկարահանումները հարձակվողները տարել են <...> Ոստիկանություն կանչված է», — Telegram-ում գրել է Սոբչակը:
Ավելի ուշ հաղորդավարուհին մի փոքր տեսանյութ է հրապարակել, որտեղ նա պատմում եւ ցույց է տալիս, թե ովքեր են նրանց վրա հարձակում գործել։