Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են ավիահաղորդակցության վերսկսման հնարավորությունը
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են ավիահաղորդակցության վերսկսման հնարավորությունը: Այդ առումով թուրքական կողմի ջանքերից իր տպավորություններով կիսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը, հաղորդում է Անադոլուն:
«Շատ բան է արվել եւ՛ օդանավակայաններում, եւ՛ հյուրանոցներում, եւ՛ այլ տուրիստական օբյեկտներում: Մշակվել է տուրիզմի անվտանգության հետաքիքիր համակարգ, որը կարող են կիրառել նաեւ այլ երկրներ»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ քննարկվում է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերսկսման հարցը:
Անկարայում ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը նաեւ նշել է «Անվտանգ տուրիզմ» սերտիֆիկատի տրամադրումը, որը, նրա խոսքով, կարող են ուսումնասիրել նաեւ այլ երկրներ: