«Պուտինն ինձ չի խնդրել նստել մեքենայի ղեկին»․ Եֆրեմովը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ
Դերասան Միխայիլ Եֆրեմովը, որի մասնակցությամբ օրեր առաջ մահացու ավտովթար էր տեղի ունեցել, իր փաստաբան Էլման Փաշաեւի միջոցով դիմել է հանրությանը: Այս մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը։
Պաշտպանը պատմել է, որ երեկ՝ հունիսի 26-ին, այցելել է արտիստին, եւ Եֆրեմովը նրան է հանձնել դիմում, որում անդրադարձել է իր քաղաքական հայացքներին, «քաղաքացի պոետ» ալիքով ելույթներին եւ մեկնաբանել հարբած վթարի պատճառների մասին որոշ վարկածներ:
Փաշաեւի խոսքով՝ իրեն մեկնաբանությունների համար դիմում են ուկրաինացի լրագրողները, որոնք Եփրեմովի գործը «քաղաքական» են համարում: Պաշտպանն այդ դիմումների մասին պատմել է արտիստին եւ հարցրել նրա կարծիքը։
«Միխայիլը պատասխանել է, որ իր գործում ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա։ Իրեն ղեկին նստել այդ երեկո չեն խնդրել նստել ոչ Պուտինը, ոչ էլ մեկ ուրիշը», - ասել է Փաշաեւը։
Նա ընդգծել է, որ գործը պետք է քննի դատարանը, ինչպես նաեւ փոխանցել է Եֆրեմովի խոսքերը:
«Որտեղ եմ ես ու որտեղ է քաղաքականությունը։ Ես ընդդիմության հետ կապ չունեմ, քաղաքականության հետ կապ չունեմ։ Ոչինչ չունեմ Պուտինի անձի դեմ», - ցիտել է Փաշաեւը։
Եֆրեմովը նաեւ նշել է նախագահի ներդրումը մշակույթի զարգացման գործում եւ զարմացել, թե ինչու նա պետք է վատ վերաբերվի այն մարդուն, ով «կերակրում է» արվեստի մարդկանց:
Ինչ վերաբերում է «քաղաքացի պոետ» նախագծում ելույթներին, ապա Եֆրեմովը հայտարարել է, որ ինքն ընդամենը դերասան է:
«Ես արտիստ եմ, ծաղրածու, ոչ թե ընդդիմադիր։ Դա իմ աշխատանքն է», - մեջբերել է Փաշաեւը։
Ինչպես պատմել է իրավաբանը, դերասանին վճարել են բանաստեղծությունների ընթերցանության համար եւ չի մտածել, որ դա «ինչ-որ մեկի գործիքն է»: Եֆրեմովի խոսքով՝ նման բանաստեղծություններ ժամանակին գրել են նաեւ այլ քաղաքական գործիչների եւ իրադարձությունների մասին: