Թրամփը հուշարձանների պաշտպանության մասին հրամանագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշարձանների պաշտպանության մասին հրամանագիր է ստորագրել:
«Ես հենց նոր պատիվ ունեցա ստորագրել հզոր հրամանագիր ամերիկական հուշարձանների պաշտպանության մասին, որոնք հանցավոր բռնության են ենթարկվում»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ցույցեր բռնկվեցին ,որոնք մասնակիցները սկսեցին քանդել եւ աղավաղել բազմաթիվ հուշարձաններ՝ նվիրված Կոնֆեդերացիայի գործիչներին: