ԵԺԿ-ն ափսոսում է, որ Հայաստանում իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ափսոսում է, որ Հայաստանում իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին:
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ցավում է, որ Հայաստանում իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին՝ չնայած նրան, որ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ դա չի համապատասխան իր խորհուրդներին: Հուսով ենք, որ Հայաստանը բարեփոխումների ճանապարհով կամրապնդի Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունն ու իրավունքի, ժողովրդավար ստանդարտների գերակայությունն ու անկախ դատական իշխանության պաշտպանությունը»,-ասվում է ԵԺԿ Twitter-յան գրառման մեջ: