Կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը
Կասեցվել է «Երեւան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
«Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այստեղ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ էր արձանագրել»,- ասված է կառույցի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։