Կյանքը՝ կարանտինից հետո. կրակոտ Շակիրան որդիների հետ Բարսելոնայի լողափում
Իսպանիայում, որտեղ արդեն հանել են կորոնավիրուսի պատճառով սահմանված բազմաթիվ սահմանափակումները, այժմ վերջապես կարելի է այցելել քաղաքի լողափեր եւ լողալ ծովում: Այդ հնարավորությունից չի հրաժարվել օգտվել է նաեւ 43-ամյա երգչուհի Շակիրան։ Երեկ պապարացիները նրան լուսանկարել են երեխաների՝ 7-ամյա Միլանի եւ 5-ամյա Սաշայի հետ՝ Բարսելոնայի լողափում։
Ընդ որում, աստղային ընտանիքի հայրը՝ 33-ամյա Ժերար Պիկեն, նրանց հետ չի եղել։ Սակայն, դա հեշտ է բացատրել. օրերս Իսպանիայում երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսվել է ֆուտբոլի ազգային առաջնությունը, եւ այժմ Պիկեն ակտիվորեն մարզվում է «Բարսելոնայի» հետ եւ պատրաստվում է առաջիկա հանդիպումներին։ Իսկ հաշվի առնելով, որ իր թիմը պայքարում է չեմպիոնության համար, զվարճանալու ժամանակն այժմ այնքան էլ շատ չէ։
Շակիրա երեխաների հետ լողափ էր այցելել ոչ միայն ծովում լողալու եւ արեւայրուք ընդունելու համար։ Որդիներին երգչուհին սովորեցրել է բոդիբորդինգ, որը սերֆինգի տարատեսակ է։ Իր «եղբորից» այն տարբերվում է նրանով, որ ռայդերը տախտակի վրա է, իսկ սյորֆերը՝ կանգնած:
Արտիստուհին, կարծես, ծանոթ է այս ջրային մարզաձեւին, նա ոչ միայն սովորեցնում էր որդիներին լողալ բոդիբորդի վրա, այլեւ մեծ ուրախությամբ դրանով գրավել է ալիքների: Կադրերում երգչուհին կրում էր հարմարավետ հանդերձանք՝ հիդրոկոստյում։
Երգչուհին, ինչպես հայտնի է, սիրում է պարեր, բացի այդ, զբաղվում է քիքբոքսինգով, թենիսով, բալետով, զումբայով, պիլատեսով եւ այլ նախասիրություններ ունի։