662 նոր դեպք, 762 առողջացած. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը դարձավ 23909
Հունիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23909 դեպք, որոնցից 12911-ն` առողջացած, 421-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10445 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 107108 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 762 առողջացած։