Երևան, 27.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում բողոքի մեծ ցույ... Մբապեն հակառեկորդ է սահմանել Բարսելոնայի դեմ ... Չքաղաքականացնե՜լ. ՀՀ մարդու իրավունքների պաշտ... ԿԸՀ նախագահը հերքում է ընտրացուցակներում կրկն... Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ժորա Գրիգորյանը ... Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի... Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստ... Երևանի մուշտակների խանութում հայտնաբերվել է տ... 8 մարդ է զոհվել Լիբանանում բնակելի շենքին իսր... Հիմա շատ ավելի արդիական է հատկապես BRICS-ը․ Ա... Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ ... Հրդեհ` Գյուլբենկյան փողոցում. հայտարարվել է հ... Զուրաբիշվիլին ընտրության արդյունքների վերաբեր... Արմավիրի մարզում բախվել են «BMW X5»-ն ու «Mer... ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է... Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայ... Ավտովթար՝ Երևանի կենտրոնում Աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշն այ... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը Ռենարը նորից գլխավորել է Սաուդյան Արաբիայի հա... Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբեր... Ադրբեջանցու դեմ այսօր չենք կարող կռվել, դրա հ... Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացակ... Հաղթանակը շատ տպավորիչ էր. Կոբախիձե ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությա... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վ... Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 27-ի համար Սա ՌԴ-ի խաղերն է, Վրաստանում ռուսական թևն անց... Քննարկում ենք մյուս տարի Մեղրի-Բագրատաշեն հեծ... Հրդեհ՝ Տիչինայի փողոցում ՃՏՊ՝ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժ... «Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ ... Գազ չի լինելու․ հասցեներ Քննչականում Հոկտեմբերի 27-ի հետ կապված մի քան... Զենքերը նախօրոք էին տարել ԱԺ, Հոկտեմբերի 27-ի... Ո՞ւր են. Հոկտեմբերի 27-ից հետո պաշտոնի կռիվ տ... Դիաբետիկ ռետինոպաթիա․ վաղ փուլերում ախտանշանն... Հրդեհ՝ Երևանի տներից մեկում. զոհ կա Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությո... Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրություն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խոհեմության և զսպվածության կոչ եմ անում․ Ռաֆա... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Մեքենան կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մ... 36 ժամ ջուր չի լինելու «Երբեք փողին չեմ նայել». ամերիկյան ֆիլմերի հա... Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ... Նստանյարդի բորբոքում. ի՞նչ անել, եթե ցավերը չ... Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ... Անգլիական ակումբի ներկայացուցիչները բանակցութ... Հրդեհ՝ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում «Խխունջի երազը»՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ. հա... Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի ... Ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյ... Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանում իրավիճ... Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տ... Մանրամասներ՝ երգչուհու 24-ամյա քրոջ մասնակցու... 2 բնակարան, 14 մլն դրամ ավանդ, 13 մլն դրամ եկ... «Վրացական երազանք»-ն առաջատարն է․ ԿԸՀ նախագահ Թալանել են ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքեն... Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով 81 մարդ զոհել... Բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հր... Ցանկանում ենք Ինտեր Մայամին դարձնել աշխարհի խ... Երևանում 18-ամյա վարորդը «Volkswagen id.4»-ով... Կարեն Խաչանովը թենիսի «Vienna Open»-ի եզրափակ... Եվրոպական Վրաստանը հաղթում է 52%-ով նույնիսկ ... Ուղիղ միացում Թբիլիսիից. Վրաստանում հետընտրակ... Ընտրատեղամասի մոտ ծեծել են «Ազգային շարժման» ... Դանակահարություն, ծեծ ու բազմաթիվ խախտումներ.... Վրաստանում բերման է ենթարկվել 5 դիտորդ. ընդդի... Այրվել է մոտ 250 հակ անասնակեր Հրդեհ՝ Եղվարդում․ ավտոմեքենա է այրվել Ցանկանում ենք ստանալ սահմանադրական մեծամասնու... Ռոբինյոն նոր զբաղմունք է գտել բրազիլական բանտ... Իրավաբանական «ժուլիկություն» է․ Արսեն Բաբայան... 10 սահմանապահ է սպանվել Իրանում Մեքենան բախվել է քարերին ու հայտնվել դաշտում.... Ճամբարակում ձյուն է տեղում Այդ տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը․ Վ... Լոռիում ավտոմեքենա է այրվել Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ Վրաստանի... 24-ամյա վարորդը «Tesla»-ով կոտրել է աղբամաննե... ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առան... ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ... Վթարից մաhացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քու... Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասի քվեներն անվավե... ՌԴ-ն խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի ... Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ու... Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուս... Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ... Մառնեուլիի սակրեբուլոյի անդամը քվեաթերթիկներ ... Կստեղծվի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատ... «Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամն... Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ ե... Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատաս... Սպասվում են տեղումներ․ լեռնային գոտիներում՝ ձ...

Երբեք չեմ վախեցել ընդգծել կանացիությունս. Մոնիկա Բելուչի

Նա այն կանանցից է, ում գեղեցկության դեմ ժամանակն անզոր է: Նա ուղղակի գեղեցիկ չէ, այլ գեղեցկության լեգենդ, քանի որ եկավ ու փշրեց գեղեցիկի հին պատկերացումը, իր օրինակով ցույց տվեց, որ կնոջ հիասքանչ արտաքինի տակ կարող է խելք ու իմաստություն լինել:
Երկար երեկոյան զգեստներ' խոր դեկոլտեներով, բարձրակրունկ կոշիկներ, սև մազերի ճոխ սանրվածք, չափավոր դիմահարդարում ու թեթև, խելքահան անող ժպիտ, որ ոչ այնքան սեքսուալ է, որքան ինտելեկտուալ. սա է 21-րդ դարի ամենադասական սեքսուալության կրողի' Մոնիկա Բելուչիի ոճը:
Նրան հաճախ անվանում են «երկրորդ Սոֆի Լորեն», և, գուցե, նմանություն իրոք կա: Մոնիկա Բելուչին ինչ-որ բանով հիշեցնում է 70-ականների կինոյի սուպերաստղին: Նրա ֆորմաները ևս վառ արտահայտված են, ինչպես Լորենինը: Վերջինիս նկատել էին ռեժիսորները գեղեցկության մրցույթի ժամանակ, իսկ Բելուչին կինոինդուստրիա է մտել ուղիղ մոդելային բիզնեսից:
Իսկ այ մոդելային աշխարհ Մոնիկան մտավ լրիվ պատահաբար. նա ընդամենը ցանկանում էր գումար վաստակել իրավաբանական կրթություն ստանալու համար, ինչն իր մանկության երազանքն էր: Բայց շատ շուտով 16-ամյա Մոնիկային դուր եկավ տեսախցիկների փայլով լցված աշխարհը, և նա հիմնավորվեց այնտեղ: «Եթե չլիներ արտաքինս, ես գուցե հիմա հասարակ գրասենյակային աշխատող լինեի»,- հաճախ խոստովանում է Մոնիկան:
Բայց մոդել լինելու համար չէր ստեղծված. «Ես մոդել էի երկար տարիներ, և դա հիանալի էր, բայց եթե մշտապես մնայի այդ մասնագիտության կրողը, պարզապես ինքնասպանություն կգործեի»:
Սակայն սկսենք սկզբից…

Մոնիկան ծնվել է Իտալիայի փոքրիկ քաղաքներից մեկում' Չիտա դի-Կաստելլոյում: Նրա ընտանիքը չափազանց աղքատ էր, հայրը գյուղատնտես էր, մայրը' նկարչուհի: Նրանք ամուսնացել էին' հակառակ կնոջ ընտանիքի կամքին: Մոնիկան դարձավ նրանց միակ, բայց երկար սպասված զավակը' նկատի ունենալով, որ մայրը լույս աշխարհ բերեց նրան 47 տարեկան հասակում: Հենց մայրը դաստիարակեց դեռևս փոքրիկ Մոնիկայի մեջ սերը դասական ոճի ու կանացիության նկատմամբ. «Մայրս միշտ ասում էր. «Եթե կինն ուզում է գեղեցիկ լինել, պիտի բնական լինի և ինքնավստահ: Նա նաև պետք է բավականաչափ խելք ունենա, որ նրբորեն կարողանա ցույց տալ իր արտաքինի ամենաշահեկան կողմերը»: Մայրս տանել չէր կարողանում թատերական ժեստեր ու նմանատիպ ցուցադրական բաներ»:
Մինչ մոդելային կարիերա սկսելը Մոնիկան աշխատանքի տեղավորվեց Պերուջի քաղաքի փոքրիկ ռեստորաններից մեկում' իբրև մատուցողուհի: Ռեստորանի համբավը կայծակնային արագությամբ տարածվեց, գեղեցկուհի-մատուցողուհու մասին լուրը սկսեց այնտեղ տանել հազարավոր տղամարդկանց: Իսկ այդ տղամարդկանց կանանց լուրերը բնավ դուր չեկան, և նրանք, սեփական ամուսիններին կարգի հրավիրելու փոխարեն, սկսեցին ռեստորանի տիրոջից պահանջել դուրս վռնդել Մոնիկային, ինչն էլ նա ստիպված եղավ ի վերջո անել: Կանացի խանդը մեկ անգամ չէ, որ այդ դեպքից հետո կանգնեց Բելուչիի ճանապարհին, մի առիթով նա ինքն է հիանալի բնորոշել նման իրավիճակները. «Գեղեցկությունը ոգեշնչում է պոետներին, բայց այն նաև ագրեսիա է սերմանում: Երբ գեղեցիկ կինը մտնում է մարդաշատ մի վայր, տղամարդկանց մեծամասնությունը կիրք է զգում, կանանց մեծամասնությունը չարանում է»:
Ինչևէ, Մոնիկային հեռացրեցին աշխատանքից, իսկ նրան գումար էր պետք: Մոդելային աշխարհ մտնելու մասին միտքն ինքնաբերաբար եկավ: Նա սկսեց նկարահանվել տարբեր թերթերի համար: Նայելով Մոնիկայի այդ տարիների նկարները' դժվար է պատկերացնել, որ նա մի օր դարձել է համաշխարհային մեծության աստղ, քանի որ, որքան էլ նա միևնույնն է հիասքանչ է, բայց ամաչկոտ է ու որոշ նկարներում հստակ երևում է, որ նա չի համակերպվում տեսախցիկների «ներկայությանը»:

Մոտ 18 տարեկանում Մոնիկան միայն մեկ անգամ շեղվեց մոր խորհուրդներից: Ինչու՞. աղջնակը պարզապես ցանկացավ հիպպիի տեսք ունենալ: Լավ է, որ նրա պատռված ջինսերով ու կեպիներով զգեստապահարանը գոյատևեց ընդամենը մեկ տարի, ինչից հետո նա հետ եկավ դասականությանը:
Արդեն այդ տարիներից ժամանակի ամենահայտնի ամսագրերի շապիկներին սկսեց հայտնվել սկսնակ, բայց հիասքանչ մոդել Մոնիկա Բելուչին: Նա ֆոտոսեսիաների մասնակցեց Dolce & Gabbana-ի, Elle-ի, Maxim-ի համար:
Փառքը եկավ աննկատ, բայց Մոնիկան հասկացավ, որ դա էլ այն չէ, ինչ փնտրում է ինքը: Իսկ իդեալական աշխատանքը շուտով գտնվեց: Կինո… ահա, թե որտեղ գեղեցկուհին իրեն զգաց, ինչպես ձուկը ջրում: Մի քանի էպիզոդիկ դերերը բավական եղան, որ հայտնի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան նկատի նրան և առաջարկի դրակուլայի նշանածի դերը «Դրակուլա» ֆիլմում:
Հետո նա սկսեց դերեր ստանալ մեկը մյուսի հետևից, օրինակ, «Անդառնալիություն» ֆիլմը բացասական գնահատականի արժանացավ, քանի որ հանդիսատեսը գտավ, թե ցուցադրվող բռնաբարության տեսարանը չափազանց մոտ է իրականությանը: Մոնիկան էլ հաստատեց. «Ես ինքս վատ զգացողություններ ունեցա, երբ նայեցի այդ կադրերը»:
Հաջողությունը, սակայն, չուշացավ:
1996-ին Մոնիկան «Սեզար» ստացավ «Բնակարան» ֆիլմի համար, իբրև «հույսեր ներշնչող դերասանուհի»: Այդ ֆիլմը նրան բացի «Սեզարից» պարգևեց նաև ապագա ամուսնուն: Վենսան Կասելի հետ Մոնիկան ծանոթացավ հենց նկարահանումների ժամանակ: Նրանք միացան, բայց ոչ մեկի մտքով չանցավ, որ ժամանակի ամենագեղեցիկ կանանցից մեկը կցանկանա ողջ կյանքը կապել միայն մեկ տղամարդու հետ: Ահա արդեն 16 տարի է, ինչ նրանք միասին են: Կասելը սիրում ու խանդում է կնոջը, մի առիթով խոստովանել է. «Ես խանդոտ եմ: Այդ գիծը ժառանգել եմ մորիցս, ով ծնունդով Կորսիկայից էր»:

Հենց սա էր պատճառը, որ, երբ լուրեր տարածվեցին Բելուչիի ու Բրյուս Ուիլիսի հարաբերությունների մասին, Կասելը որոշեց վրեժ լուծել ու բացահայտ դավաճանեց Մոնիկային նախ՝ Ջենիֆեր Էնիսթոնի, ապա՝ բրազիլացի մոդել Ռոբերտա Սուարեշի հետ: Անցողիկ կապերն անցան, իսկ ամուսնությունը մնաց: Շուտով Մոնիկան լույս աշխարհ բերեց Կասելի դստերը:
Փոքրիկի անունը դրեցին Դիվա: Չնայած հիմա էլ Կասելին հաճախ են մեղադրում արտաամուսնական կապերի մեջ, նա միևնույնն է սիրում է Մոնիկային. «Ես 10 տարուց ավել ճանաչում եմ այդ կնոջը, բայց այնպիսի տպավորություն է, ասես հենց նոր եմ հետը ծանոթացել: Նա ֆանտաստիկ տաղանդ ունի՝ ամեն օր ուրիշ լինելու: Ամեն օր ես իմ առաջ տեսնում եմ բոլորովին նոր Մոնիկայի, դա ուղղակի հիանալի է»:

Բելուչին ինքն էլ գժի պես սիրում է ամուսնուն և մի առիթով ասել է. «Պետք չէ փորձել փոխել սիրելի մարդուն, այլ սիրել այնպիսին, ինչպիսին նա կա, քանի որ, եթե հաջողեցրիք ինչ-որ բան փոխել, կդադարեք սիրելուց»: Եվ, այնուամենայնիվ, նա գիտակցում է, որ տղամարդիկ այլ կերպ են սիրում. «Տղամարդկանց համար սերը կյանքի մի մասն է, կնոջ համար' կյանքը: Սիրո ակտից հետո տղամարդիկ քնում են, իսկ կանայք շարունակում են հիշել, մտածել ապրածի մասին»:
Այսօր էլ Մոնիկան հիանալի տեսք ունի և շարունակում է աշխատել, թեև նա երբեք լուրջ չի վերաբերել իր գեղեցկությանը. «Ես պարզապես սիրում եմ ինձ, դրա համար էլ մարդիկ կարծում են' գեղեցիկ եմ»: Բայց նրա գեղեցկությունն անժխտելի է, ընդամենը 2 տարի առաջ' 46 տարեկան հասակում, նա մերկ նկարվեց Elle ամսագրի համար: Նայեք և դատեք ինքներդ:

Մոնիկայի համեստությունն անսահման է: Նա փողոց դուրս գալիս կրում է հարմար ջինսե տաբատներ ու հասարակ բլուզներ: Հաճախ սև ակնոց է դնում' չցանկանալով աչքի ընկնել, փոքրիկի հետ քայլելիս ընդհանրապես չի մտածում արտաքին տեսքի մասին. «Ես գիժ մայրիկ եմ»,-պարզաբանում է Բելուչին:
Ես ինքս ինձ հետ ինձ լավ եմ զգում, բայց դրա պատճառն այն չէ, որ գեղեցիկ եմ: Ճանաչում եմ շատ ավելի գեղեցիկ բազմաթիվ կանանց, որոնց կյանքն ահավոր է: Նրանք իրենց միայնակ լավ չեն զգում, քանի որ ներաշխարհում ներդաշնակ չեն:
Ժամանակի ընթացքում մենք մեծանում ենք ու փոխվում, փոխվում է նաև մեր մարմինը: Դա պարզապես պետք է հասկանալ ու ընդունել:

Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում երկու դեպքում, երբ այն չկա կամ երբ չկա ոչինչ բացի դրանից:
Գեղեցկությունը դառնում է կենդանի և հետաքրքիր, երբ այն հագնված է:
Ցանկացած կին կյանքում գոնե մեկ անգամ ցանկանում է անբարո կնոջ դերում հայտնվել: Չնայած ես չեմ հասկանում նման կենսակերպ վարող կանանց, կամ էլ գուցե նյարդայնանում եմ, որ նրանք ավելի լավ են ճանաչում տղամարդկանց, քան ես:
15-16 տարեկանում ես փորձում էի ապացուցել, որ հիմարիկ չեմ ու ուղեղ ունեմ: Բայց եթե դուք մինչ օրս էլ ուզում եք համարել, որ հիմարիկ եմ, դա Ձեր խնդիրն է:
Դերասանուհի լինելը կանացիության բարձրագույն աստիճանն է:
Դերասանուհին մի քայլ բարձր է, քան պարզապես կինը, իսկ դերասանը' մի քայլ ցածր, քան պարզապես տղամարդը:

Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
յուր՝http://ladynews.am/arm/news/1433/erbeq-chem-vakhecel-yndgtsel-kanaciutyuns-monika-belovchi
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում բողոքի մեծ ցույ... Մբապեն հակառեկորդ է սահմանել Բարսելոնայի դեմ ... Չքաղաքականացնե՜լ. ՀՀ մարդու իրավունքների պաշտ... ԿԸՀ նախագահը հերքում է ընտրացուցակներում կրկն... Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ժորա Գրիգորյանը ... Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի... Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստ... Երևանի մուշտակների խանութում հայտնաբերվել է տ... 8 մարդ է զոհվել Լիբանանում բնակելի շենքին իսր... Հիմա շատ ավելի արդիական է հատկապես BRICS-ը․ Ա... Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ ... Հրդեհ` Գյուլբենկյան փողոցում. հայտարարվել է հ... Զուրաբիշվիլին ընտրության արդյունքների վերաբեր... Արմավիրի մարզում բախվել են «BMW X5»-ն ու «Mer... ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է... Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայ... Ավտովթար՝ Երևանի կենտրոնում Աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշն այ... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը Ռենարը նորից գլխավորել է Սաուդյան Արաբիայի հա... Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբեր... Ադրբեջանցու դեմ այսօր չենք կարող կռվել, դրա հ... Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացակ... Հաղթանակը շատ տպավորիչ էր. Կոբախիձե ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությա... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վ... Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 27-ի համար Սա ՌԴ-ի խաղերն է, Վրաստանում ռուսական թևն անց... Քննարկում ենք մյուս տարի Մեղրի-Բագրատաշեն հեծ... Հրդեհ՝ Տիչինայի փողոցում ՃՏՊ՝ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժ... «Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ ... Գազ չի լինելու․ հասցեներ Քննչականում Հոկտեմբերի 27-ի հետ կապված մի քան... Զենքերը նախօրոք էին տարել ԱԺ, Հոկտեմբերի 27-ի... Ո՞ւր են. Հոկտեմբերի 27-ից հետո պաշտոնի կռիվ տ... Դիաբետիկ ռետինոպաթիա․ վաղ փուլերում ախտանշանն... Հրդեհ՝ Երևանի տներից մեկում. զոհ կա Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությո... Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրություն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խոհեմության և զսպվածության կոչ եմ անում․ Ռաֆա... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Մեքենան կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մ... 36 ժամ ջուր չի լինելու «Երբեք փողին չեմ նայել». ամերիկյան ֆիլմերի հա... Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ... Նստանյարդի բորբոքում. ի՞նչ անել, եթե ցավերը չ... Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ... Անգլիական ակումբի ներկայացուցիչները բանակցութ... Հրդեհ՝ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում «Խխունջի երազը»՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ. հա... Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի ... Ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյ... Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանում իրավիճ... Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տ... Մանրամասներ՝ երգչուհու 24-ամյա քրոջ մասնակցու... 2 բնակարան, 14 մլն դրամ ավանդ, 13 մլն դրամ եկ... «Վրացական երազանք»-ն առաջատարն է․ ԿԸՀ նախագահ Թալանել են ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքեն... Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով 81 մարդ զոհել... Բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հր... Ցանկանում ենք Ինտեր Մայամին դարձնել աշխարհի խ... Երևանում 18-ամյա վարորդը «Volkswagen id.4»-ով... Կարեն Խաչանովը թենիսի «Vienna Open»-ի եզրափակ... Եվրոպական Վրաստանը հաղթում է 52%-ով նույնիսկ ... Ուղիղ միացում Թբիլիսիից. Վրաստանում հետընտրակ... Ընտրատեղամասի մոտ ծեծել են «Ազգային շարժման» ... Դանակահարություն, ծեծ ու բազմաթիվ խախտումներ.... Վրաստանում բերման է ենթարկվել 5 դիտորդ. ընդդի... Այրվել է մոտ 250 հակ անասնակեր Հրդեհ՝ Եղվարդում․ ավտոմեքենա է այրվել Ցանկանում ենք ստանալ սահմանադրական մեծամասնու... Ռոբինյոն նոր զբաղմունք է գտել բրազիլական բանտ... Իրավաբանական «ժուլիկություն» է․ Արսեն Բաբայան... 10 սահմանապահ է սպանվել Իրանում Մեքենան բախվել է քարերին ու հայտնվել դաշտում.... Ճամբարակում ձյուն է տեղում Այդ տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը․ Վ... Լոռիում ավտոմեքենա է այրվել Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ Վրաստանի... 24-ամյա վարորդը «Tesla»-ով կոտրել է աղբամաննե... ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առան... ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ... Վթարից մաhացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քու... Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասի քվեներն անվավե... ՌԴ-ն խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի ... Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ու... Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուս... Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ... Մառնեուլիի սակրեբուլոյի անդամը քվեաթերթիկներ ... Կստեղծվի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատ... «Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամն... Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ ե... Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատաս... Սպասվում են տեղումներ․ լեռնային գոտիներում՝ ձ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan