«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված 9 երեխա և 6 դայակ կա
«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված 9 երեխա և 6 դայակ կա։ Այս մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
«64 հոգի էր թեստավորվել, դրական եղել է 15-ի մոտ։ Ինը երեխա և վեց դայակ։ Բոլորի վիճակը լավ է։ Երեխաները մանկատանն են բուժում ստանում, իսկ դայակներն՝ իրենց տներում»,- ասել է նա: