«Կրիր դիմակ». Հասմիկ Խոջյանի լուսանկարը
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը պուտավոր հագուստ է կրում։ Նա արձակել է գեղեցիկ հարդարված մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ «Ժամանակի պահանջը»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին՝ օգտագործելով նաեւ «կրիր դիմակ», «փրկիր կյանքեր», «առողջ եղեք» հեշթեգերը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Հասմիկը երեկոյան զգեստ էր կրում։ Դերասանուհին գեղեցիկ սանրվածքով էր ու նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր։ «Նոր օր է, նոր կյանք ինձ համար։ Եվ ես երջանիկ եմ»,- գրել էր նա։