Բարի Ալիբասովին հոգեբուժական կլինիկա են ուղարկել
Պրոդյուսեր Բարի Ալիբասովին հոգեբուժական կլինիկա են ուղարկել։ Այս մասին հայտնում է Telegram-յան Mash ալիքը։
Բարի Կարիմովիչի մասին ոչինչ հայտնի չէր հունիսի 6-ից։ Լրատվամիջոցները գրում էին, որ Ալիբասովի որդին նրան մոսկովյան կլինիկաներից մեկն է ուղարկել, սական նա այնտեղի ոչ ադեկվատ վարքագիծ էր դրսեւորել, չէր հիշել վերջին իրադարձությունները, նրա մոտ ամնեստիկ համախտանիշ է զարգացել։ Դրա պատճառ կարող էր դառնալ պրեպարատների եւ ալկոհոլի օգտագործումը։ Որոշում է կայացվել պրոդյուսերին մասնագիտացած հաստատություն ուղարկել։
Ալիբասով կրտսերն առայժմ հոր հոսպիտալացումը չի մեկնաբանել։
Ի դեպ, 2019թ.-ի հունիսի 4-ին Բարի Ալիբասովը հոսպիտալացվել է կերակրափողի՝ չորրորդ աստիճանի այրվածքներով։ Պարզվել էր, որ նա խողովակների մաքրման հեղուկը շփոթել էր հյութի հետ։