ԱՄՆ իշխանություններն ընդլայնել են կորոնավիրուսի ախտանիշների ցուցակը
ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման եւ հսկողության կենտրոնը 3 նոր ախտանիշ է հավելել կորոնավիրուսի ախտանիշների ցուցակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Թարմացված ցուցակի համաձայն՝ կորոնավիրուսի ախտանիշներ են հարբուխը, սրտխառնոցն ու փորլուծությունը:
Սկզբնապես ամերիկական սանիտարական կարգավորիչը բնութագրում էր ընդամենը 3 ախտանիշ՝ բարձր ջերմություն, հազ եւ դժվարացած շնչառություն: Ապա դրանց ավելացան տենդային դողը, մկանային ցավերը, գլխացավը, կոկորդի ցավը, ինչպես նաեւ համի եւ հոտառության կորուստը:
«Տվյալ ցուցակը չի ներառում բոլոր հնարավոր ախտանիշները»,-ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:
Ջոն Հոփքիսնի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2,4 մլն եւ մահվան 124 000 դեպք: