Հրապարակվել է երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են հուլիսից ԵՄ այցելել. Հայաստանը ցուցակում չէ
Հայաստանը չի ներառվել երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները կարող են հուլիսից ԵՄ այցելել: Նշենք, որ Եվրամիությունն ու Շենգենյան գոտին մտադիր են իրենց սահմանները բացել հուլիսի 1-ից:
Ինչպես հայտնում է Euronews-ը, ցուցակում է 54 պետություն: Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ երկրների միջեւ տվյալ որոշման ընդունման համար կիրառվող չափանիշների հետ կապված տարաձայնություններ են եղել, ընդ որում, որոշները պնդում են, որ որոշ երկրներում կորոնավիրուսի մասին տվյալները հուսալի չեն:
Երկրների ամբողջական ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են հուլիսից ԵՄ այցելել՝ Վատիկան, Մոնակո, Չեռնոգորիա, Անդորա, Սերբիա, Բոսնիա եւ Հերցեհովինա, Ուկրաինա, Ալբանիա, Թուրքիա, Կոսովո, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Թուրքմենստան, Վիետնամ, Չինաստան, Թաիլանդ, Մյանմա, Մոնղոլիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Վրաստան, Բութան, Լիբանան, Ինդոնեզիա, Ուզբեստան, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Պալաու, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Դոմինիկա, Բահամյան կղզիներ, Սենտ Լյուսիա, Ուրուգվայ, Ճամայկա, Կուբա, Գայանա, Պարագվայ, Վենեսուելա, Նիկարագուա, Կոստա Ռիկա, Կանադա, Անգոլա, Թունիս, Նամիբիա, Ուգանդա, Մոզամբիկ, Մավրիկի, Զամբիա, Ռուանդա, Եթովպիա, Մարոկկո, Ալժիր եւ Եգիպտոս: