Կլոպ. Այս չեմպիոնությունը Դալգլիշի և Ջերարդի համար է, նրանք 30 տարի սպասել էին այս պահին
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն առաջին հարցազրույցն է տվել ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոն հռչակվելուց հետո:
«Սա անհավանական պահ է, ես չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգում հիմա: Մենք հրաշալի աշխատանք էինք կատարել և արժանի էինք չեմպիոնության:
Այս գավաթը Դալգլիշի և Ջերարդի համար է: Նրանք 30 տարի սպասել էին այս պահին»,- Կլոպի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ «Լիվերպուլը» հռչակվել է չեմպիոն՝ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից» ունենալով 23 միավորի առավելություն: