Իրանում ռազմաբազայում գազի պայթյուն է տեղի ունեցել
Թեհրանից արեւելք գտնվող Փարդիս շրջանում տեղակայված ռազմական բազային կից գազի տարողության պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Դավուդ Աբդին, փոխանցում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ պատահարի հետեւանքով վնաս չի պատճառվել նաեւ ռազմական կառույցներին: Արտակարգ ծառայություններին հաջողվել է հրդեհը մարել, որն առաջացել էր ռազմական օբյեկտներից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունից հետո:
Աբդին մանրամասներ չի ներկայացրել պայթյունին հանգեցրած պատճառների վերաբերյալ:
Mehr-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ լույս ուրբաթ գիշերը պայթյունի նման ձայն է հնչել Թեհրանից արեւելք: Միաժամանակ նկատվել է մեծ նարնջագույն ամպ: