Միխայիլ Եֆրեմովի մոտ սրտի նոպա է գրանցվել
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Միխայիլ Եֆրեմովի մոտ սրտի նոպա է գրանցվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբանը՝ Էլման Փաշաեւը։
Նշվում է, որ այդ պատճառով Եֆրեմովը քննիչին չի խնդրել իրեն թույլ տալ մոր շիրիմին այցելել մահվան տարելիցի օրը։ Փաշաեւը նշել, է, որ Եֆրեմովի վիճակը վատացել է նախօրեին՝ երեկոյան, սակայն նա հրաժարվել է շտապօգնություն զանգել։ Փաստաբանը չի հստակեցրել՝ արդյոք մասնագետները հաստատել են սրտի նոպայի փաստը։
Փաշաեւի խոսքով՝ Եֆրեմովը ճնշված վիճակում է։
Հունիսի 8-ին Եֆրեմովը Մոսկվայի կենտրոնում վթարի պատճառ է դարձել։ Նրա մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի ու հարվածել բեռնատարին, որի վարորդը՝ Սերգեյ Զախարովը, արյան կորստի պատճառով մահացել է հիվանդանոցում։ Արտիստը չի տուժել, նա մինչեւ օգոստոսի 9-ը տնային կալանքի տակ կլինի։