«Լիվերպուլը»՝ ռեկորդի հեղինակ
Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի ռեկորդ է սահմանել, տեղեկացնում է Sky Sports-ը:
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն Անգլիայի չեմպիոն է հռչակվել մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ: Նման բան նախկինում որևէ ակումբի չէր հաջողվել անել:
Մինչ այս լավագույն արդյունք էր համարվում 2001-ին «Մանչեսթեր Յունայթեդի» և 2018-ին «Մանչեսթեր Սիթիի» ցուցանիշները: Թիմերը չեմպիոն էին հռչակվել մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ:
«Լիվերպուլը» վերջին անգամ Անգլիայի չեմպիոն հռչակվել էր 1989/90 մրցաշրջանում: