759 դեպք, 13 մահ կորոնավիրուսից․ Առողջացել է 814 պացիենտ. Իրավիճակը Հայաստանում
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23 247 դեպք, որոնցից.
12 149-ն` առողջացած,
410-ը` մահվան ելքով,
10 557 այս պահին փաստացի բուժում է ստանում:
Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 130–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 4-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 10 5046 թեստավորում:
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 759 նոր դեպք և 814 առողջացած։ Կատարվել է 2310 թեստավորում։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 22488, որից 11335-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10625-ը, մահվան ելքով դեպքերը՝ 397-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 131-ը, կատարվել է՝ 102736 թեստավորում: