Հայկական SuperAnnotate-ը ներգրավել է ավելի քան 3 մլն դոլար ներդրում Սիլիկոնյան հովտի ու Եվրոպայի ֆոնդերից. Փաշինյան
Շվեդիայում ու Շվեյցարիայում սովորելուց հետո, Վահան եւ Տիգրան Պետրոսյան եղբայները վերադարձան Հայաստան ու ստեղծեցին SuperAnnotate-ը:
Արհեստական բանականության եւ համակարգչային տեսողության ուղղությամբ մասնագիտացած հայկական ընկերությունը արդեն ներգրավել է ավելի քան 3մլն դոլար ներդրում Սիլիկոնյան հովտի ու Եվրոպայի ամենահայտնի ֆոնդերից:
SuperAnnotate-ը պատրաստվում է ստացված գումարը ներդնել Հայաստանում եւ եռապատկել ինժիներական թիմի ծավալները: