Հասմիկ Խոջյանը՝ շքեղ կերպարում
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը երեկոյան զգեստ է կրում։ Դերասանուին գեղեցիկ սանրվածքով է ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր։ «Նոր օր է, նոր կյանք ինձ համար։ Եվ ես երջանիկ եմ»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի կոմբինեզոն էր կրում, որն ընդգծում էր կազմվածքը։ Հասմիկն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել։