«Լիվերպուլը» հունիսի 25-ին կարող է հռչակվել Անգլիայի չեմպիոն
Անգլիական «Լիվերպուլը» հունիսի 25-ին կարող է հռչակվել Անգլիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի չեմպիոն:
Հունիսի 25-ին Պրեմյեր լիգայի 31-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Չելսիին»: Եթե կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին չհաջողվի հաղթանակ տանել, ապա միավորների տարբերությամբ «Լիվերպուլն» արդեն հունիսի 25-ին կհռչակվի Անգլիայի չեմպիոն:
«Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում ունի 86 միավոր և երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է 23 միավորով:
Հիշեցնենք, որ «Չելսի» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: