Քսենիա Սոբչակը կոտրել է քիթն ու հայտնվել հիվանդանոցում
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը Instagram-յան էջում՝ հայտնել է, որ կոտրել է քիթն ու հիվանդանոցում հայտնվել։ Նա պալատից տեսագրություն է հրապարակել։
«Հարգելի ընկերներ, ես հիվանդանոցում եմ։ Հենց նոր վիրահատել են, ամեն ինչ կարգին է։ Պատահում է, կհաղթահարենք»,- ասել է Սոբչակը։ Հոլովակում հաղորդավարուհու քթին նկատելի է վիրակապը։
Տեսանյութում նա նշել է, որ անհաջող ընկել է, ինչի հետեւանքով քթի կոտրվածք է ստացել եւ ցնցում։ «Հարկավոր է բուժվել»,- հավելել է Սոբչակն ու նշել, որ YouTube-յան ալիքի համար վերջին տեսանյութը ձայնագրել է ընկնելուց հետո՝ որպես «հին մարտիկ»։
Հաղորդավարուհին բժիշկներին շնորհակալություն է հայտնել հիվանդի գաղտնիքը պահպանելու («այս օրերի ընթացքում ոտեղեկատվության արտահոսք չի եղել») եւ բարդագույն վիրահատություն կատարելու համար։ Նա հավելել է, որ ամուսինը՝ թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը եւ մայրը՝ Լյուդմիլա Նարուսովան, իրեն աջակցել են այս բարդ ընթացքում։