Ռուս փորձագետ. Պանդեմիան շքերթին ՀՀ առաջնորդի բացակայության միակ պատճառը չէր
Պանդեմիան շքերթին ՀՀ առաջնորդի բացակայության միակ պատճառը չէր՝ չնայած նրան, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շատ լուրջ է: Այս մասին տեսակամրջի ժամանակ հայտարարել է ՄԳԻՄՕ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները անձանց կամ խմբերի հարաբերությունները չեն, այլ լուրջ ռազմավարական հարաբերություններ, որոնց հիմքում ընկած են 90 տարիներ:
«Շքերթին ՀՀ առաջնորդի մասնակցության հարցը ծայրահեղ չէ, կարևոր է ՀՀ Զինված ուժերի մասնակցությունը: Առաջին դեմքերը գալիս եւ գնում են, իսկ ռազմավարական հարաբերությունները մնում են: Կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարց, կա ռազմատեխնիկական հարաբերություն, Մերձավոր Արևելքի իրավիճակի կարգավորում: Հնարավոր է, որ Ռուսաստանն ինչ-որ մեկին դուր չի գալիս, սակայն դա վեր չէ ռազմավարական հարաբերություններից»,-նշել է նա:
Փորձագետը հավելել է, որ հարցը պետք է դիտարկել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի տեսանկյունից, այդ թվում՝ ՍԴ կազմի փոփոխության տեսանկյունից:
«Այդ բոլոր գործոնները, ինչպես նաև կորոնավիրուսը պատճառ են դարձել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չմասնակցի շքերթին: Նախկին խորհրդային հանրապետության առաջնորդները ԽՄԿԿ ԿԿ քարտուղարներ չեն, նրանք անկախ պետությունների ղեկավարներ են և ինքնուրույն են որոշումներ ընդունում»,-եզրափակել է Մարկեդոնովը: