Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 7113 նոր դեպք է գրանցվել
Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 7113 նոր դեպք, 92 մարդ մահացել է, 6342-ը դուրս է գրվել, հայտնել են օպերատիվ շտաբից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
32 տոկոսի մոտ կլինիկական դրսեւորումներ չկան: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 613.994-ի, մահացել է 8605 մարդ, առողջացել է ավելի քան 375 հազարը:
Նոր պացիենտների մեծ մասը Մոսկվայում է (885), Մերձմոսկվայում (467) եւ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում (319): Նաև 221 դեպք է գրանցվել Սանկտ Պետերբուրգում, 217-ը՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, 209-ը՝ Իրկուտսկի շրջանում: Ամենափոքր աճը գրանցվել է Չեչնիայում (ինը), Ղրիմում (ութ) եւ Հրեական ինքնավար շրջանում (չորս): Նախօրեին հաղորդվել էր 7176 վարակման եւ 154 մահվան դեպքի մասին:
Ընդհանուր առմամբ, ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր 9.1 միլիոն մարդ, մահացել է առնվազն 473 հազար մարդ: Վարակի տարածման մասով առաջատար երկրների տասնյակում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Միացյալ Թագավորությունը, Պերուն, Իսպանիան, Չիլի, Իտալիան եւ Իրանը: