Ագուերոն վիրահատության է ենթարկվել, նրա համար մրցաշրջանն ավարտված է (Լուսանկար)
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանում այլևս դուրս չի գա խաղադաշտ, տեղեկացնում է The Guardian-ը:
Հունիսի 24-ին 32-ամյա հարձակվողը ծնկի վիրահատության է ենթարկվել Բարսելոնայում:
«Ամեն ինչ բարեհաջող է անցել: Շուտով կսկսեմ վերականգնման փուլը»,- վիրահատությունից հետո Ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է Ագուերոն՝ տեղադրելով լուսանկար հիվանդասենյակից:
Հիշեցնենք, որ Ագուերոն վնասվածք էր ստացել Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի» հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում մրցակցի պաշտպաններից մեկի հետ բախման արդյունքում: