Մոսկվայի կենտրոնում յոթ բանվորներ սպառնացել են ցատկել կամրջից
Մոսկվայի կենտրոնում, Սադովայա-Սպասկայա փողոցի տարածքում, յոթ մարդ սպառնացել են ցատկել կամրջից: Դեպքի վայրում են գտնվել ոստիկաններ ու փրկարարներ:
Ըստ Mash Telegram-ալիքի, նախնական տվյալներով, նրանք բանվորներ էին, ովքեր աշխատել են Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանում և իրենց աշխատանքի դիմաց չեն ստացել խոստացված գումարը: Նրանք որոշել են այսպես ուշադրություն հրավիրել իրենց խնդրի վրա: