Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը դարձել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր թատերական մրցանակի դափնեկիր
Ֆրանսահայ դերասան եւ ռեժիսոր Սիմոն Աբգարյանը դարձել է «Մոլիեր» մրցանակի դափնեկիր՝ Ֆրանսիայի բարձրագույն թատերական պարգեւ։
Աբգարյանի «Electre des bas-fonds» բեմադրությունը, որը ցուցադրվել է «Դյու Սոլեյ» թատրոնում, դարձել է դափնեկիր «Պետական թատրոն» անվանակարգում։ Սիմոն Աբագրանը պարգեւատրվել է որպես պետական թատրոնի ներկայացման ռեժիսոր։
«Առանց արտիստների կյանքն անիմաստ կլիներ։ Իսկ թատրոնը նման է մեղքի. այն վերածնվում է ու կրկին վերակենդանանում»,- ասել է Աբգարյանը։
Գրառումը և լուսանկարը ՝ այստեղ: