Թրամփն առաջարկել է կորոնավիրուսի նոր տեսակը «Ուհան» կամ «Քունգ-ֆլյու» անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է կորոնավիրուսի նոր տեսակն «Ուուհան» կամ «Քունգ ֆլյու» անվանել՝ կրկին շեշտը դնելով այն փաստի վրա, որ բռնկումը գրանցվել է Չինաստանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ մոտ ամեն ինչ լավ էր համաճարակից առաջ եւ լավ կլինի համաճարակից հետո: Վիրուսին կարող եմ 19 անուն տալ՝ «Ուհան», «Քունգ_ՖԼՅՈՒ» (անգլերեն՝ գրիպ),- ասել է նա Արիզոնայում անցկացվող նախընտրական հանրահավաքի ժամանակ:- Ինչ-որ մեկը կոչում է [նոր տեսակի կորոնավիրուսը] «չինական գրիպ»: Բայց մենք շատ ավելի ուժեղ կդառնանք [համավարակի ավարտից հետո], քան երբեւէ»: Թրամփը հանրահավաքի ընթացքում կորոնավիրուսի համատեքստում մի քանի անգամ նշել է Չինաստանի մասին:
Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ առճակատումը սրվել է համավարակի ֆոնին: Թրամփն ավելի վաղ բազմիցս կրկնել էր, որ ՉԺՀ-ին պատասխանատու է համարում համաճարակի բռնկման համար: Վաշինգտոնը մեղադրում է Պեկինին վիրուսի ծագման եւ վարակի տարածման մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ: Ապրիլի 29-ին Չինաստանի արտգործնախարար Լե Յույչենը NBC-ին տված հարցազրույցում ըդգծել է, որ Պեկինը «ոչ մի տեղեկություն չի թաքցրել» կորոնավիրուսի մասին: Նա ափսոսանք է հայտնել առ այն, որ «որոշ քաղաքական գործիչներ օգտագործում են վիրուսի իրավիճակը Չինաստանին զրպարտելու համար»: