ՊՍԺ-ի 3 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ֆրանսիական ՊՍԺ-ի բոլոր ֆուտբոլիստները, մարզիչներն ու ակումբի համակարգի աշխատակիցներն օրեր առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմի 3 ֆուտբոլիստի և 1 աշխատակցի թեստի արդյունքը եղել է բացասական, սակայն նրանք մինչև թեստ հանձնելը եղել են ինքնամեկուսացման մեջ և չեն վարակել ոչ ոքի:
Նշվում է, որ ֆուտբոլիստներն արդեն ապաքինվել են և պատրաստ են վերսկսել մարզումները ՊՍԺ-ի կազմում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ֆրանսիայի առաջնությունը վաղաժամ ավարտվեց, իսկ ՊՍԺ-ն ճանաչվեց չեմպիոն: