Twitter-ը «ինքնավար գոտու» մասին Թրամփի գրառումը նշել է որպես «բռնության սպառնալիք»
Twitter-ը «ինքնավար գոտու» մասին Թրամփի գրառումը նշել է որպես «բռնության սպառնալիք»։
Ընդ որում, ԱՄՆ նախագահի թվիթին հասանելիությունը չի սահմանփակվել, քանի որ այն կարող է իրենից հասարակական հետաքրքրություն ներկայացնել։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն իր միկրոբլոգում գրել էր, որ Վաշինգտոնում երբեք «ինքնավար գոտի» չի լինի։
«Վաշինգտոնում երբեք «ինքնավար գոտի» չի լինի, քանի դեռ ես նախագահ եմ։ Եթե նրանք փորձեն, լուրջ ուժի կբախվեն»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ ոստիկաններն ամերիկյան մայրաքաղաքում արցունքաբեր գազ էին կիրառել ԱՄՆ յոթերորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի արձանը տապալել փորձող ցուցարարներին ցրելու համար։
Դրանից հետո Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ում հուշարձանները փչացնելու համար 10-ամյա ժամկետով ազատազրկելու իր հրահանգի մասին։