Իրանում հակակորոնավիրուսային բանկոմատ են ստեղծել
Իրանցի գյուտարար եւ գործարար Պեյման Սարհադին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ստեղծել է բանկոմատ, որը ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով թղթադրամներն ու մետաղադրամները ախտահանելու եւ կորոնավիրուսը ոչնչացնելու հնարավորություն ունի, հայտնում է IRNA-ն:
Պեյման Սարհադին նախագծել եւ կառուցել է այդ սարքի երեք նախատիպ: Սարքի արդյունաբերական դիզայնը նույնպես արվել է, որպեսզի մարդիկ կարողանան մուտք անել եւ ախտահանել իրենց սքաները:
Եվրոպական մի քանի ընկերություններ գյուտարարի հետ բանակցություններ են վարում՝ Շվեյցարիայում եւ Գերմանիայում սարքի զանգվածային արտադրության վերաբերյալ:
Այս սարքը պատրաստված է ուլտրամանուշակագույն ճառագայթման օգտագործմամբ, որը չլուսավորող ճառագայթում է եւ օգտագործվում է միկրոօրգանիզմների ֆիզիկական հսկողության համար` օդից վարակի փոխանցումը դադարեցնելու նրա ունակության շնորհիվ: