Victoria's Secret-ի մոդելը հայտարարել է, որ իր մարմինը կատարյալ չէ
Victoria's Secret-ի ամենաբարձր վարձատրվող մոդելը`Դաուտցե Կրեյզը հայտնել է, որ իր մարմինը կատարյալ չէ: «Երբեմն նայելով իմ լուսանկարներին, չեմ հավատում, որ դա ես եմ, իրականում մեծ աշխատանք է տարվում դրանց վրա, նախքան հանրությանը ներկայացնելը»,-ասել է նա: «Պետք չէ հավատալ այն ամենին ինչ տեսնում եք ամսագրերում, հաճախ տղամարդիկ էլ, հավատալով իրենց տեսած լուսանկարներին, հետո զարմանում են ինձ տեսնելով, որովհետև ես իրականում սովորական կին եմ, իմ մարմինն էլ կատարյալ չէ»:
Այդ անկատարություններն, այնուամենայնիվ չեն խանգարում , որ Կրեյզը համարվի աշխարհի ամենաերիտասարդ, պահանջված մոդելներից մեկը: Նա հանդիսանում է Victoria's Secret և L'Oreal ընկերությունների դեմքը և 5-րդն է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելերից: