Վիկտորյա Բոնյայի նախկին ընկերոջ ծանր ախտորոշումը. մանրամասներ
Վիկտորյա Բոնյայի նախկին ընտրյալը՝ Ալեքս Սմերֆիթը, երկու տարի է` բուժվում է հիվանդության դեմ։ Բժիշկներն անզոր են եղել։
Վիկտորյա Բոնյան հայտնել է, որ Ալեքս Սմերֆիթը դիմել է ինքնաբուժությանը, քանի որ մասնագետները նրան չէին կարողացել օգնել։ Բժիշկները չէի հասկանում, թե ինչու էր տղամարդու առողջական վիճակը վատանում։ «Դոմ 2» իրապատում շոուի նախկին մասնակցի սիրելիին օգնության է հասել համացանցը։
Ալեքսը սկսել է տարատեսակ տեղեկատվություն ուսումնասիրել։ Արդյունքում նա անձամբ է ախտորոշել իրեն՝ Լայմի հիվանդություն։ Սա վարակիչ հիվանդություն է, որը փոխանցում են տզերը։ Սմերֆիթը բողոքել է հոգնածությունից, սկսել է արագորեն նիհարել։
Հիմա արդեն նա ապաքինվում է։ Նա դեղամիջոց է գտել, որն օգնում է ապաքինվել։ Բացի այդ՝ Ալեքսը խիստ դիետայի է հետեւում։