Դիմա Բիլանը սիրահարվել է առաջին հայացքից
Ռուս աղջիկների սիրելի երգիչ Դիմա Բիլանն առաջին անգամը չէ, որ հաստատել է` իր համար անձնական կյանքը շատ կարևոր է: Իր բոլոր սիրավեպերը միշտ կարճ կյանք են ունեցել և նա երբեք լուրջ չի սիրահարվել: Սակայն նրան անտարբեր չի թողել «Голос» նախագծի մասնակիցներից մեկը: Իլեյսյա Մատակովան նախագծին մասնակցել է «Снилось мне» երգով: Նրա ձայնը ոչ մեկին դուր չեկավ և ոչ ոք չպտտվեց նրա ելույթի ժամանակ:
Սակայն երգի ավարտից հետո Դիմա Բիլանը հայացքը չի կարողացել կտրել աղջկանից: Բիլանը մոտեցել է աղջկան, որպեսզի ավելի պարզ տեսնի աղջկա դեմքն ու դիմագծերը: Դիմա Բիլանն անգամ համբուրել է աղջկան:
«Անհավանական և անսահման գեղեցկություն ունեցած աղջիկ: Ես երդվում եմ, որ ցավում ե, որ նա դուրս է մնացել նախագծից»,-ասել է Դիմա Բիլանը: