Ագուերոյի վնասվածքը կրկնվել է. Նա վիրահատության կենթարկվի
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյի հայրը խոսել է Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի «Բանլիի» դեմ խաղում իր որդու ստացած վնասվածքի լրջության մասին:
«Ագուերոյի վնասվածքը կրկնվել է: Նա նույն վնասվածքը ստացել էր նաև մրցաշրջանի սկզբում: Վերջնական պատասխանը պարզ կդառնա բուժզննման ավարտից հետո:
Կարծում եմ, որ Ագուերոն արդեն այս շաբաթ վիրահատության ենթարկվելու նպատակով կմեկնի Բարսելոնա»,- Ագուերոյի հոր խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Բարնլի» հանդիպումն ավարտվել է 5:0 հաշվով: Ագուերոն վնասվածք է ստացել առաջին խաղակեսի վերջնամասում «Բարնլիի» պաշտպաններից մեկի հետ բախման արդյունքում: