«Ռոման» վարկ է վերցրել, որպեսզի կարողանա վճարել ակումբի աշխատակիցների աշխատավարձերը
Իտալական «Ռոման» կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով կանգնել է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ, տեղեկացնում է Il Sole24 Ore-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռոման» 6 միլիոն վարկ է վեցրել, որպեսզի կարողանա վճարել ակումբի աշխատակիցների աշխատավարձերը:
2019/20 մրցաշրջանում ակումբի ֆինանսական կորուստը կազմել է 126.4 միլիոն եվրո:
Նշվում է, որ ակումբը սնանկացումից փրկելու համար «Ռոմայի» սեփականատերերը քննարկում են ակումբի բաժնետոմսերը վաճառելու հնարավորությունը: