Ռուսաստանում տեղի է ունենում իշխանության ռոտացիայի մշտական գործընթաց, ճիշտ չէր լինի այն չնկատել
Ռուսաստանում տեղի է ունենում իշխանության ռոտացիայի մշտական գործընթաց, ճիշտ չէր լինի այն չնկատել, հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ է իր կառուցած համակարգից, որն ապացուցել է իր սթրեսակայունությունը իշխանության փոխվելու պայմաններում: Մեկնաբանելով Պուտինի խոսքն այն մասին, որ ակնկալում է «աչքերով չափչփել» «ապարատի ներսում նախագահի հնարավոր հետնորդի որոնումներում», Պեսկովն ասել է. «Սա իսկապես մեր պաշտոնեության եւ այլ աշխարհի, մեր ազգային բնութագիրն է», փոխանցում է «Վեդոմոստին»:
Մամուլի քարտուղարը հերքում է, որ պաշտոնյաները մոտիվացված են միայն նախագահի փոփոխությամբ կամ անփոփոխությամբ: Պեսկովի կարծիքով՝ նրանք, ովքեր պետական ծառայության են անցնում, «ղեկավարվում են շատ ավելի բարձր պատկերացումներով», ընդ որում՝ նա ընդունել է, որ դա ոչ բոլորն են անում: «Անհրաժեշտ է հասկանալ, որ խոսքը ոչ թե կոնկրետ մարդկանց մասին է, այլ տրամադրությունների»,- ասել է Պեսկովը եւ նշել, որ սահմանադրական փոփոխություններն առաջարկվում են ոչ միայն այս խնդրի լուծման համար: Խնդրանքին՝ հստակեցնել, թե նախագահն ինչպես կարող է գոհ լինել մի համակարգից, որտեղ կարող են աչքերով չափչփել, Պեսկովը հրաժարվել է պատասխանել լրագրողների հետ հառախոսային ասուլիսում:
Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունը տեղի է ունենալու հուլիսի 1-ին, առանցքային փոփոխությունը Պուտինին հնարավորություն է տալիս նախագահի պաշտոնում առաջադրվել 5-րդ անգամ: Նախօրեին «Ռոսիա 1» ալիքի եթերում նախագահն առաջին անգամ հայտարարել է, որ փոփոխությունների ընդունման դեպքում հնարավոր է օգտվի այդ իրավունքից: Նրա կարծիքով՝ եթե փոփոխությունները չընդունվեն, ապա 2 տարի հետո «նորմալ, ռիթմիկ աշխատանքի փոխարեն», իշխանության մեջ կսկսվի հետնորդների որոնումը: