Վայնոնա Ռայդերն առանց դերի է մնացել հրեական արտաքինի պատճառով
Դերասանուհի Վայնոնա Ռայդերին մերժել են դեր տալ ֆիլմում «չափազանց հրեական» արտաքինի պատճառով։ Այս մասին նա հայտնել է «The Sunday Times»-ին տված հարցազրույցում։ Աստղը չի հստակեցրել, թե ինչ նախագծի մասին է խոսքը, սակայն հավելել է, որ դեպքը բավական վաղ է տեղի ունեցել։
Նրա խոսքով՝ ստուդիան, որը զբաղվում էր ժապավենի արտադրությամբ, հայտարարել է, որ ինքն իր արտաքինի պատճառով չի կարող արտիստոկրատի մարմնավորել։
Ռայդերը հայտնել է, որ կինոկարիերայի ընթացքում բազմաթիվ անգամներ բախվել է հակասեմիտիզմի։ Նա հիշել է, որ մի անգամ դերան Մել Գիբսոնը երեկույթի ընթացքում կատակել է, թե ինքը կարող է փախստական լինել։ Արտիստն այդ կերպ հիշեցրել է Հոլոքոսթի ընթացքում հրեակաների ոչնչացման մասին։ Ավելի ուշ նա ներողություն է խնդրել իր բառերի համար։
Ռայդերը նաեւ խոստովանել է, որ երբեմն լսում է այս արտահայատությունը. «Սպասիր, դու հրեուհի՞ ես։ Բայց դու այնքան գեղեցիկ ես»։ Նա պարզաբանել է, որ իրեն հրեա է համարում, թեեւ իրեն կրոնեասեր մարդկանց թվին չի դասում։