Կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք. ունենք 21 մահ, որից 9-ը այլ հիվանդությունից. Ապաքինվել է 1013 մարդ
Հայաստանում հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 21006 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 98117 (մեկ օրում արվել է 1274 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10364 (պակասել է 616-ով)։
Վերջին տվյալներով ապաքինվել է 10144 անձ` վերջին մեկ օրում 1013 անձ:
Ընդհանուր առմամբ, 372 պացիենտ մահացել է (ավելացել է 12-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 126 է: