Black Star-ը ծրագրում է դատական վեճ սկսել Եգոր Կրիդի անօրինական համերգի պատճառով
Black Star պրոդյուսերական ընկերությունը դատարան հայց է ներկայացրել ապրանքանիշի նախկին արտիստ Եգոր Կրիդի համերգի պատճառով, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։
Միջոցառումը տեղի է ունեցել 2019թ.-ի փետրվարին Ստավրոպոլում, եւ այժմ Տիմատիի ընկերությունը 973,5 հազար ռուբլի է պահանջում այդ համերգի համար։ Հետաքրքրական է, որ 2019թ.-ին Կրիդը դադարեցրել է հարաբերություններն ապրանքանիշի հետ։ Պատճառն այն է, որ Եգոր Բուտալկինին պատրաստվում էին արգելել օգտագործել կեղծանունը, ինչպես նաեւ հին երգերը։
Ավելի ուշ՝ 2019թ.-ի մարտին, Եգոր Կրիդը Black Star-ի հետ համաձայնության է եկել այն մասին, որ կշարունակի օգտագործել ստեղծագործական կեղծանունը։
Հիշեցնենք՝ բացի Կրիդից՝ Black Star-ի հետ համագործակցությունը դադարեցրել է միանգամից մի քանի արտիստ՝ Քրիստինա Սարկիսյանը, որը հանդես էր գալիս Քրիստինա Si կեղծանվամբ, ինչպես նաեւ Լեւան Գորոզիան, որն առավել հայտնի է որպես L'One։