«Պայծառ ապագայի սպասումով». Արմինկա
Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին դեղին գույնի հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ «Պայծառ ապագայի սպասումով»,- գրել է ԱՄՆ-ում ապրող երգչուհին, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել. «Սիրուն», «տարբերվող»։
Ավելի վաղ հրապարակած կադրերում երգչուհին պատկերված էր հայելու առջեւ։ Նա առօրյա կերպարում էր․ սպիտակ հագուստ էր կրում, մեղմ ու քնքուշ շպարով էր, արձակել էր ուղիղ հարդարված վարսերը։ Մեկնաբանություններում Արմինկան գրել էր. «Բայց հաստատ ուզում եմ վերադառնալ ելութ-նկարահանում-ձայնագրություն-հյուրախաղերին։ Անգամ` կնունք-ծնունդ-հարսանիքներին։ Աշխատել եմ ուզու՜՜՜մ»։