Թուրքիայում դիմակ կրելու ռեժիմի խախտման համար տուգանք են սահմանել
Թուրքիայի ՆԳՆ-ը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով դիմակ կրելու ռեժիմի խախտման համար երկուշաբթի օրվանից 900 թուրքական լիրա (ավելի քան 130 դոլար) տուգանք սահմանելու մասին, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն
Թուրքիայի 48 շրջաններում, այդ թվում՝ Անկարայում եւ Ստամբուլում արգելված է առանց դիմակների փողոց դուրս գալ։ 33 շրջաններում դիմակները պարտադիր են միայն հասարակական վայրերում, այդ թվում՝ պետական հաստատություններում, առեւտրի կենտրոններում եւ տրանսպորտում։
Ավելի վաղ դիմակ կրելու ռեժիմի խախտողներին միայն նախազգուշացնում էին։ Իշխանությունների դիրքորոշման խստացումը կապված է այն բանի հետ, որ վերջին շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը օրական աճում է 1000-1500-ով, այն դեպքում, երբ նախկինում նվազում էր 700-800-ով։