Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով 5 մարդ է մահացել
Առնվազն հինգ մարդ է մահացել Թուրքիայի հյուսիսարեւմտյան Բուրսա նահանգում հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղի հետեւանքով, հայտնել են տեղական իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ Բուրսա նահանգի Կեստել շրջանում տեղի ունեցած սելավների հետեւանքով հաշմանդամություն ունեցող մի կին է զոհվել, ինչպես նաեւ նույն ընտանիքի չորս անդամները, այդ թվում ՝ մի երեխա: Փրկարարները շարունակում են անհայտ կորած մեկ մարդու որոնումները:
Ջրհեղեղը զգալի վնաս է հասցրել շրջանի ենթակառուցվածքին, վնասվել են ավտոճանապարհները, որոնք այժմ վերականգնվում են: Աղետի վայր է ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ով ղեկավարում է աշխատանքներն աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ: