Իրանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2573 նոր դեպք է գրանցվել
Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման մոտ 2.6 հազար նոր դեպք է գրանցվել, մեկ օրվա ընթացքում 119 մարդ է մահացել, հայտնել է արկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:
IRINN հեռուստաալիքի եթերում նա պարզաբանել է, որ անցած օրվա ընթացքում հնարավոր է եղել կորոնավիրուսով վարակման 2.573 հազար նոր դեպք հայտնաբերել, մահացել է 119 մարդ:
Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին COVID-19-ի մասին, հասել է 207 525-ի, զոհերի թիվը՝ 9 742-ի: Միեւնույն ժամանակ, վերականգնվել է առնվազն 166 427 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: