«Որքան կցանկանայի, որ այստեղ լինեիր...». Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը հանգուցյալ հոր մասին
Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը հուզիչ գրառում է արել հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի մասին։ Նա խոստովանել է, որ կցանկանար հայրիկին իր կողքին տեսնել։ «Որքան կցանկանայի, որ դու այստեղ լինեիր՝ Հայրերի օրը միասին նշելու համար։ Շնորհավոր հայրերի օրը, բոլոր ժամանակների լավագույն հայր»,- լուսանկարը մակագրել է Քիմը։
Աստղն ընտանեկան բացառիկ լուսանկար է հրապարակել, որում ինքն ու քույրը՝ Քորթնին, համբուրում են հայրիկի այտերը։ Փոքրիկները ջինսե տաբատ են կրում, սպիտակ վերնաշապիկ։ Ընտանիքի երջանիկ հայրը լայն ժպտում է ու նայում տեսախցիկին։
Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003թ.-ին։ Նա կյանքից հեռացել է 59 տարեկան հասակում. Քիմ Քարդաշյանի հոր մոտ կերակրափողի քաղցկեղ է ախտորոշվել։ Նա առհավետ մնացել է իր երեխաների հիշողություններում, որոնք այսօր հայտնի են ամբողջ աշխարհում։
Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է Լոս Անջելեսում հաջողակ նախաձեռնողների ընտանիքում։ Ընտանիքը զբաղվում էր մսի պահածոների բիզնեսով, սակայն Ռոբերտը որոշել է փաստաբան դառնալ։ Նա իրավագիտության դոկտորի աստիճան է ստացել, սակայն իր մասնագիտությամբ աշխատել է միայն 10 տարի։ Ավելի ուշ սկսել է զարգացնել սեփական բիզնեսը։ 1995թ.-ին Քարդաշյանը վերադարձել է փաստաբանություն։ Նա եղել է սկանդալային ֆուտբոլիստ Օ․ Ջեյ Սիմփսոնի ընկերն ու փաստաբանը։