«Լիվերպուլի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվողը 31 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Անգլիական «Լիվերպուլի» և ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին հարձակվող Դավիդ Ն՛Գոգը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում ընդունելու մասին: Այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստի ներկայիս ակումբի՝ լիտվիական «Ժալգիրիսի» մամուլի ծառայությունը:
«Կյանքում ամեն բան ունենում է իր տրամաբանական ավարտը: Դավիդը որոշեց ավարտել կարիերան, և մենք պարտավոր ենք ընդունել նրա որոշումը:
Իհարկե, նրա որոշումը անակնկալ էր մեզ համար: Նա դեռ բավականին երիտասարդ էր և կարող էր ևս մի քանի տարի բարձրակարգ մրցելույթներ ունենալ»,- ասել է «Ժալգիրիսի» նախագահը:
Հիշեցնենք, որ Դավիդ Ն՛Գոգը ՊՍԺ-ում հանդես է եկել 2006-2008, իսկ «Լիվերպուլում»՝ 2008-2011 թվականներին: